կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում

Հայ մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում

 Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հուլիսի 12-ին Շվեդիայի Գյոտենբորգ քաղաքի «Հիսինգեն Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Հեկեն (Շվեդիա) – Նյու Սեյնթս (Ուելս) առաջին հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղզարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

  • Կիսվել: