ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ մարզիկը ՌԴ Ձյուդոյի առաջնությունում տարած հաղթանակը նվիրել է մեկ ամիս առաջ մահացած տատիկին ու պապիկին

Հայ մարզիկը ՌԴ Ձյուդոյի առաջնությունում տարած հաղթանակը նվիրել է մեկ ամիս առաջ մահացած տատիկին ու պապիկին

ՌԴ Տյումեն քաղաքում ավարտվել է Ռուսաստանի ձյուդոյի առաջնությունը մինչև 23 տարեկանների շրջանում, որի ժամանակ հաջող ելույթներ է ունեցել հայազգի մարզիկ Լև Սարգսյանը Վոլգոգրադի մարզից, տեղեկացնում են Ռուսաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

100 կգ քաշային կարգի վճռորոշ մենամարտում Սարգսյանը մրցել է տյումենցի ձյուդոիստ Ազամատ Պլիևի հետ:

Ինչպես նշվում է՝ եզրափակիչ մենամարտն ամենադիտարժանն է եղել, որի արդյունքում մաքուր հաղթանակ է տարել Սարգսյանը:

Լև Սարգսյանն ասել է. «Ինձ օգնեց հաղթելու մեծ ցանկությունը: Ես հավատում էի դրան, երկար պատրաստվում էի մրցաշարին: Ցանկանում էի հաջողությունս նվիրել տատիկիս ու պապիկիս: Նրանք կյանքից հեռացել են մեկ ամիս առաջ»:

  • Կիսվել: