ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ մարզիկները 17 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում

Հայ մարզիկները 17 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում

 Armsport.am-ի փոխանցմամբ, թիմին ուղեկցել են նաև մարզիչներ Հրաչ Գրիգորյանը, Արմեն Կիրակոսյանն ու Արթուր Առուշանյանը, որը հանդես է եկել նաև որպես մարզիկ ու կարիերայում 6-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության ընթացքում Առուշանյանը նաև ստացել է «Լավագույն տեխնիկա» մրցանակը։
 
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կարողացել են նվաճել 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մրցումային երկրորդ օրը՝ երիտասարդների և մեծահասակների պայքարում հայ կարատեիստները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանի ԿիոկուշինԿայ կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքով՝ նմանօրինակ արդյունքը սպասելի էր․ «Արդյունքներն ուղղակի փայլուն են՝ 19 մասնակից և 17 մեդալ։ Շատ լավ էինք պատրաստվել՝ հավաքներ անցկացնելով Սևանում և Երևանում, այնպես որ սպասելի էր նման արդյունքը։ Արդարության համար կուզեմ նշել, որ մենք նաև այլ՝ բավական լավ մարզիկներ ունեինք, որոնք ինչ-ինչ պատճառներով չկարողացան գալ ու մասնակցել այս ստուգատեսին»։
Այդուհանդերձ, Սպարտակ Գասպարյանն առանձնացնում է իր սաներից Վարդան Ադամյանի գրանցած հաջողությունը, որը կիսաեզրափակչում առավելության է հասել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Նիդերլանդների ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է արցախցի Արթուր Առուշանյանին՝ դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր․ «Ինձ համար սա ամենամեծ հաղթանակն էր։ Վարդանը 21 տարեկան է, և, չգիտես ինչու, ընդգրկվեց մեծահասակների պայքարում, իսկ կիսաեզրափակչում նրա հաղթանակը պարզապես սենսացիա էր։ Բոլորս, անգամ մրցաշարի կազմակերպիչները, սպասում էինք, որ Արթուրը եզրափակչում մրցելու է հենց հոլանդացի մարզիկի հետ, բայց Վարդանը զարմացրեց բոլորին ու խառնեց բոլորի խաղաքարերը»։
Նշենք՝ մրցումային երկու օրերի արդյունքում Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել նաև Նարեկ Պողոսյանը, Արտյոմ Մնացականյանը, Գենադի Գասպարյանը, Բորիս Պետրոսյանը, Գոռ Կիրակոսյանը և Էմիլ Ղազարյանը։

  • Կիսվել: