երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվաճել փախստականների հավաքականում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ օրը հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։

«Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով։ Փախստականների հավաքականում հանդես եկած հայ մարզիկներն էլ մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել»,– ասված է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ աշխարհի գավաթն անցկացվել է Երևանի «Գազպրոմ արենայում» և ավարտվել ապրիլի 5-ին:

  • Կիսվել: