հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ մարմնամարզուհին միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայ մարմնամարզուհին միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Գեղարվեստական մարմնամարզուհի Աննա Բադալյանը Նորվեգիայում կայացած միջազգային մրցաշարում բազմամարտի արդյունքում զբաղեցրել է 2- րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
 
Հայ պատանի մարզուհին արծաթե մեդալ է նվաճել միայն գնդակով վարժությունում։ Իսկ օղակով, բուլավայով և ժապավենով վարժություններում նա նվաճել է ոսկե մեդալ։
 
Նշենք, որ Աննա Բադալյանը Նորվեգիայում կայացած միջազգային մրցաշարի միակ հայ մասնակիցն է եղել։
Гимнастка Анна Бадалян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
 

  • Կիսվել: