հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 5 մեդալ  են նվաճել միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած Բիլ Ֆարելի հուշամրցաշարում մեդալներ էին նվաճել նաև Հայաստանի ազատ ոճի 2 ըմբիշներ։

  • Կիսվել: