կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Բենիկ Խլղաթյան- Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։

Հիշեցնենք` աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։

Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն է։

Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

  • Կիսվել: