հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ գրոսմայստերները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում

Հայ գրոսմայստերները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում:

4 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը և Իլյա Իլյուշենոկը, ովքեր ունեն 3.5 միավոր:

Հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանն ունեն 3 միավոր և գտնվում են համապատասխանաբար 3-րդ, 11-րդ, 12-րդ և 16-րդ հորիզոնականներում:

ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանն  ունեն 2.5 միավոր:

  • Կիսվել: