շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայից վերադարձել են 6 ոսկե, 2 բրոնզե մեդալներով

Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայից վերադարձել են 6 ոսկե, 2 բրոնզե մեդալներով

Օրերս Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները:

Մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը, 61 կգ Տիգրան Բունիաթյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ Հենրիկ Հայկյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ Արման Մուսիկյանն ու 79 կգ Նարեկ Գրիգորյանը:

  • Կիսվել: