կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայ ձյուդոիստները մասնակցում են պատանեկան ԵԱ-ին

Հայ ձյուդոիստները մասնակցում են պատանեկան ԵԱ-ին

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը։

ԵԱ-ին հայտագրված են 44 երկրների 511 մարզիկներ՝ 275 տղա և 236 աղջիկ։ Առաջին մրցումային օրը գոտեմարտելու են 50 կգ, 55 կգ, 60 կգ քաշային մարզիկները և 40 կգ, 44 կգ, 48 կգ քաշային մարզուհիները։

Հայաստանի թիմի կազմը.

Արթուր Դավիդյան (50 կգ), Շավարշ Նահապետյան (50 կգ), Հայկ Դարբինյան (55 կգ), Լյովա
Սրապյան (60 կգ), Ջոնիկ Օզմանյան (60 կգ), Լարիսա Աթոյան (48 կգ):

  • Կիսվել: