ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ դահուկորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հայ դահուկորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:

Ազատ ոճում՝ որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և Աննա Ռաշոյանը (5 կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանի և Կատյա Գալստյանի հետ հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

 

 

  • Կիսվել: