հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը

Տաշքենդում մայիսի 1-14-ը տեղի կունենա բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Նման խոշոր ստուգատես առաջին անգամ կհյուրընկալի Ուզբեկստանը: Մրցումները նախատեսված է անցկացնել 7000 նստելատեղ ունեցող Humo Arena-ում:
Հաղթողները կստանան 200, արծաթե մեդալակիրները՝ 100, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար ԱՄՆ դոլար:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ընդգծել է, որ Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրված է լինելու նշանավոր բռնցքամարտիկներին:

Տաշքենդի ռինգում հանդես կգան նաև Հայաստանի մարզիկները: Նրանք հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Այնուհետև, ապրիլի 16-ից հետո, մեր թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ:

  • Կիսվել: