կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Օրվա առաջին մրցահերթում ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 

Բազեյանը 5:0 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, Հովհաննիսյանը 5:0 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրին, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Այսօր երեկոյան իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:

  • Կիսվել: