երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայ բասկետբոլիստը ընդգրկվել է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողների հնգյակում

Հայ բասկետբոլիստը ընդգրկվել է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողների հնգյակում

Բասկետբոլի Մ18 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Սեբաստիան Հացակորզյանը և Հայկ Կարախանյանը Ալբանիայի թիմի դեմ առաջնության երրորդ տեղի համար խաղում եղել են մեր հավաքականի ամենաարդյունավետ խաղացողները։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում երրորդ տեղի համար պայքարում 53:79 հաշվով պարտվել էր Ալբանիայի թիմին:

  • Կիսվել: