երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ բադմինտոնիստները բրոնզե մեդալ են նվաճել Կիպրոսում

Հայ բադմինտոնիստները բրոնզե մեդալ են նվաճել Կիպրոսում

Հայաստանի բադմինտոնիստները մասնակցել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին ու նվաճել բրոնզե մեդալ։

Մինչև 13 տարեկանների զուգախաղում երրորդ տեղն է գրավել Դավիթ Հովհաննիսյան-Արեգ Հակոբյան զույգը։

Մ13 աղջիկների մենախաղում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել են քառորդ եզրափակչում։

Հայաստանը մրցաշարում ունեցել է 18 մասնակից՝ բոլոր տարիքային խմբերում։

 

  • Կիսվել: