շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայ ազատ ոճային ըմբիշները անհաջող են մեկնարկել. Մ17 ԱԱ

Հայ ազատ ոճային ըմբիշները անհաջող են մեկնարկել. Մ17 ԱԱ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են մեկնարկել հայ ըմբիշները, գրում է factor.am-ը:

Մրցումների առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը:

Արմեն Պապիկյանից բացի մյուս ըմբիշները պարտություն են կրել հենց առաջին գոտեմարտերում: Իսկ Պապիկյանը պարտվել է երկրորդ գոտեմարտում:

Այնուամենայնիվ մեր երկու ըմբիշները՝ Գագիկ Ղազարյանն ու Սահակ Հովհաննիսյանը, իրավունք են ստացել շարունակել պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ: Նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

  • Կիսվել: