չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հավատում էի, որ մեդալակիր կդառնամ․ Մեժլում Մեժլումյան

Հավատում էի, որ մեդալակիր կդառնամ․ Մեժլում Մեժլումյան

Հավատում էի, որ մեդալակիր կդառնամ: Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ: Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանը:

Բրոնզե մեդալակիրը նախորդ գիշեր Եվրոպայի չեմպիոնների հետ Ռումինիայից վերադարձավ հայրենիք:

«Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ: Կարող էի ավելին անել, բայց կարծում եմ, փորձի պակասը թույլ չտվեց առաջ շարժվել: Իմ առաջին մասնակցությունն էր մեծահասակներում: Լավ էի պատրաստվել:

Սփոփիչ գոտեմարտս շատ բարդ տրվեց: Վրացի մրցակիցս շատ փորձառու էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում:

Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ»,- ասաց Մեժլում Մեժլումյանը:

Մեժլում Մեժլումյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց  գերմանացի Նիկլաս Շտեխելեին:

  • Կիսվել: