շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է. հրաձգության ֆեդերացիայի նախագահը` Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին

Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է. հրաձգության ֆեդերացիայի նախագահը` Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը Երևանում առաջիկա օրերին մեկնարկող Եվրոպայի առաջնությունն առանձնակի կարևոր մրցաշար է համարում:

«Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է այս մրցաշարին: Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրաձգության եվրոպական ֆեդերացիայի նախագահին` Ալեքսանդր Ռատներին, որի աջակցության շնորհիվ է, որ այժմ ընդունում ենք Եվրոպայի առաջնությունը: Մեզ մնում է միայն գալ ու երկրպագել մեր մարզիկներին` ակնկալելով լավ արդյունքներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:     

Առաջնության համար պատվիրակությունները կսկսեն Երևան ժամանել փետրվարի 24-ից. Այդ օրը Երևան կժամանեն եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական պատասխանատուները: Իսկ պատվիրակությունների հիմնական մասը Հայաստան կժամանեն փետրվարի 26-ից: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին:  

 

  • Կիսվել: