կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաստատվել է ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնական կազմը․ հայտնի է ընտրության օրը

Հաստատվել է ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնական կազմը․ հայտնի է ընտրության օրը

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:

Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.

Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ), 

Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

  • Կիսվել: