կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարությունյանը հայտնել է Երևանի՝ մայիսի սկզբին եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք դառնալու մասին

Հարությունյանը հայտնել է Երևանի՝ մայիսի սկզբին եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք դառնալու մասին

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Մայիսի երեքին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի հինգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Եկե՛ք այս պատմական իրադարձությանը Ձեր երեխաների հետ»,-նշել է նա:

  • Կիսվել: