ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՕԿ-ը պարգեւատրել է տարվա չեմպիոններին եւ մեդալակիրներին

ՀԱՕԿ-ը պարգեւատրել է տարվա չեմպիոններին եւ մեդալակիրներին

ՀԱՕԿ-ը պարգեւատրել է 2019 թվականի աշխարհի, Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեպիոններին, մեդալակիրներին, տեղեկացնում է News.am Sport-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Օլիմպավանում: Մարզիկներն ու մարզիչները դրամական պարգեւներ են ստացել: Պարգեւատրվել են ծանրամարտի, ըմբշամարտի, սպորտային մարմնամարզության, բռնցքամարտի եւ սամբոյի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճած բոլոր մարզիկները եւ Եվրոպական խաղերի չեմպիոններն ու մեդալակիրները:

ՀԱՕԿ-ի կողմից պարգեւատրվել են նաեւ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույն մազիկների տասնյակից» դուրս մնացած Եվրոպական խաղերի չեմպիոններ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիյանը, Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ, ըմբիշ Կարապետ Չալյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը եւ մյուսները:

  • Կիսվել: