երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀԱՕԿ նախագահն ընդունել է օլիմպիականներին

ՀԱՕԿ նախագահն ընդունել է օլիմպիականներին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մարզիկներին։

Հուլիսի 16-ին Երեւանի «Օլիմպավանում» տեղի ունեցավ ՀԱՕԿ նախագահի եւ Հայաստանի Օլիմպիական հավաքականի հանդիպումը, որին ներկա էին մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Օլիմպիական Խաղերի մասնակիցներ։

Հանդիպմանը ներկա չէին մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Էլմիրա Կարապետյանը, Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ վաղը մասնակցելու է օլիմպիական ջահի փոխանցումավազքին։ Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը հուլիսի 8-ից են մեկնել Ֆրանսիա, որտեղ 14-օրյա հավաք են անցնում Խաղերի մեկնարկից առաջ։ Ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը հավաք են անցնում Վրաստանի Գորի քաղաքում։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյան

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան (հենացատկ)

Վահագն Դավթյան (օղակներ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սլավիկ Գալստյան (67 կգ)

Մալխաս Ամոյան (77 կգ)

Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57կգ)

Վազգեն Թեւանյան (65 կգ)

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ)

Գարիկ Կարապետյան (102 կգ)

Վարազդատ Լալայան (+102 կգ)

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան (+92 կգ)

Լող

Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)

Վարսենիկ Մանուչարյան (100 մ բաթերֆլայ)

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800մ վազք)

  • Կիսվել: