երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի թիմը գրավեց 7-րդ տեղը

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի թիմը գրավեց 7-րդ տեղը

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը 7-րդ տեղը գրավեց Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացված մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։

Վերջին տուրում (9) Հայաստանի թիմը 0,5:3,5 հաշվով պարտվեց Ղազախստանի առաջին հավաքականին եւ մրցաշարն ավարտեց 12 միավորով (18 հնարավորից)։

Տիտղոսը նվաճեց Չինաստանը, որը վաստակեց 17 միավոր։ Երկրորդ տեղում է Թուրքիան (15 միավոր), երրորդ տեղում՝ Հունաստանը (13 միավոր)։

  • Կիսվել: