ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվել են «Հապոել Թել Ավիվի» խաղացողներ

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվել են «Հապոել Թել Ավիվի» խաղացողներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով Իսրայելի Կֆար Ազե բնակավայրում զոհվել են «Հապոել Թել Ավիվ» ակումբի երիտասարդական թիմի բասկետբոլիստներ, Իֆտահ եւ Յոնատան Կուց եղբայրները։

Նրանց տան վրա գրոհայինների հարձակման զոհ են դարձել նաեւ խաղացողների հայրը, մայրը եւ քույրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսրայելում հոկտեմբերի 7-ին հայտարարվել է ռազմական դրություն, պետությունը պաշտոնապես պատերազմական վիճակում է։

«Մաքաբի Հայֆա», «Բեյթար», «Հապոել Բեեր Շեւա», «Հապոել Թել Ավիվ» եւ «Մաքաբի Թել Ավիվ» ակումբները  իրենց օտարազգի ֆուտբոլիստներին թույլ են տվել հեռանալ Իսրայելից։

  • Կիսվել: