երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համահայկական խաղերին մասնակցում է շրջափակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցի մարզիկներից կազմված պատվիրակությունը

Համահայկական խաղերին մասնակցում է շրջափակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցի մարզիկներից կազմված պատվիրակությունը

Գյումրիում մեկնարկած Համահայկական ամառային 8-րդ խաղերին Ստեփանակերտը ներկայացնում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի մարզիկներից կազմված պատվիրակությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:
 
«Համահայկական ամառային 8-րդ խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում հարկադրաբար մնացած փոքրաթիվ մարզիկներով»,-շեշտեց նա՝ հավելելով, որ տևական ժամանակ է ՀՀ-ում մնացած արցախցի մարզիկները չեն կարողանում տուն վերադառնալ: Արցախցի մարզիկները կմասնակցեն Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից կմասնակցեն 6-ի մրցաշարերին: Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։ Վիճարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։

  • Կիսվել: