հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Համահայկական խաղերին կմասնակցի բասկետբոլի 33 թիմ

Համահայկական խաղերին կմասնակցի բասկետբոլի 33 թիմ

Համահայկական 8-րդ ամառային խաղերի ծրագրում ընդգրկված է նաև բասկետբոլը, որի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 7-18-ը։

Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր, որոնք բաժանված են 5 ենթախմբի, կանանց պայքարում կմրցեն 13 թիմեր, որոնեք բաժանված են 2 ենթախմբի։

Ընդհանուր առմամբ, բասկետբոլի մրցաշարում մասնակցում են 28 երկրների թիմեր, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կանցկացվեն Երեւանի  «Միկա», «Արենա դե ՏԷՑ», «Շենգավիթ» մարզադահլիճներում,  նաեւ Արթիկ քաղաքում։

Տղամարդկանց մրցաշար

Առաջին ենթախումբ

1․ Բեռլին
2․ Ստամբուլ
3․ Մոնրեալ
4․ Բևերլի Հիլս
5․ Կահիրե
6․ Տաշիր

Երկրորդ ենթախումբ

1․ Վիեննա
2․ Երևան
3․ Գյումրի
4․ Բեյրութ
5․ Մոսկվա
6․ Թավրիզ

Երրորդ ենթախումբ

1․ Փարիզ
2․ Մալիբու
3․ Ալեքսանդրիա
4․ Քաջարան
5․ Արթիկ
6․ Հալեպ

Չորրորդ ենթախումբ

1․ Սպահան
2․ Անթիլիաս
3․ Հոլիվուդ
4․ Գլենդել
5․ Սիդնեյ
6․ Բերդ

5-րդ ենթախումբ

1․ Ախալքալաք
2․ Թեհրան
3․ Գլենդել Մոնրոուզ
4․ Բերբանկ
5․ Արաք
6․ Հալեպ

Կանանց պայքար

Առաջին ենթախումբ

1․ Մոնպելիե
2․ Սիդնեյ
3․ Գլենդել
4․ Երևան
5․ Ախալքալաք
6․ Ալեքսանդրիա
7․ Հալեպ

Երկրորդ ենթախումբ

1․ Մոնրեալ
2․ Կահիրե
3․ Վանաձոր
4․ Բևերլի Հիլս
5․ Շումեն
6․ Գյումրի

Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում օգոստոսի 5–ին։

  • Կիսվել: