շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրիում այժմ շախմատային տոն է

Գյումրիում այժմ շախմատային տոն է

Սույն թվականի հունվարի 21-ից 29-ը Գյումրիում անցկացվում է «Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար»:

Հենրիկ Գասպարյանը շախմատային կոմպոզիցիաների մեծ վարպետ է, 10 անգամ եղել է Հայաստանի չեմպիոն:

Միջազգային վարպետ Անդրեյ Դերբենևը, ով 1 տարի է Հայաստանում է բնակվում, Գյումրիում անցկացվող մրցաշարերի մշտական մասնակիցներից է: Դերբենևը խոստովանում է, որ հայ պատանիները շատ լավ են խաղում:

Այս մրցաշարի ընթացքում պատանի շախմատիսները ոչ միայն իրենց գիտելիքներն են ավելացնում, այլ նաև լավագույնները մրցանակների են արժանանում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

 

  • Կիսվել: