երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրեցի Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ

Գյումրեցի Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ

Գարիկ Կարապետյանը ճանաչվել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի լավագույն ծանրորդ: Այս մասին տեղեկացրել է ծանրամարտի միջազգային ֆեերացիայի պաշտոնական կայքը:

«Տղամարդկանց պայքարում լավագույնը, անշուշտ, Հայաստանից Գարիկ Կարապետյանն էր: 102 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնը նվաճեց իր երրորդ անընդմեջ պատանեկան աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 67 կգ քաշային երկու ծանրորդներ՝ Գոռ Սահակյանը Հայաստանից և Հեմփթոն Մորիսը ԱՄՆ-ից, զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը»,- գրված է ֆեդերացիայի կայքում:

 

  • Կիսվել: