կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գվարդիոլան գլխավոր մարզչի իր թեկնածուին է առաջարկել Բարսելոնային

Գվարդիոլան գլխավոր մարզչի իր թեկնածուին է առաջարկել Բարսելոնային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել «Բարսելոնային» դիտարկել Ռոբերտո դե Զերբիի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

Կատալոնական գրանդի ներկայիս նախագահ Ժոան Լապորտան Գվարդիոլային հարցրել է, թե ում է համարում լավագույն տարբերակը փոխարինելու Չավիին, ով կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ման․Սիթիի» մարզիչը «Բարսելոնային» խորհուրդ է տվել այդ պաշտոնում նշանակել Դե Զերբիին, ով տպավորիչ աշխատանք է կատարում «Բրայթոնում»:

Սակայն իտալացու հետ պայմանագիր կնքելը հեշտ չի լինի, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև այլ թոփ-ակումբներ։ Մարզչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»:

  • Կիսվել: