երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գվարդիոլան դարձավ պատմության մեջ երկրորդ ամենատիտղոսակիր մարզիչը

Գվարդիոլան դարձավ պատմության մեջ երկրորդ ամենատիտղոսակիր մարզիչը

Երեկ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սևիլիային» (1-1, 11-մետրանոցներով՝ 5:4):

Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում նվաճեց 36-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով իսպանացի մասնագետն առաջ է անցել Միրչա Լուչեսկուից (35 տիտղոս), հայտնում է MisterChip-ը։

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը՝ 39 տարվա ընթացքում նվաճելով 49 տիտղոս։

Գվարդիոլան նախկինում «Բարսելոնայի» հետ նվաճել էր 14 տիտղոս, «Բավարիայի» հետ՝ 7, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 15 տիտղոս։

  • Կիսվել: