շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գուրգեն Մադոյանն էլ չնվաճեց օլիմպիական ուղեգիր

Գուրգեն Մադոյանն էլ չնվաճեց օլիմպիական ուղեգիր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Իտալիայում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը պայքարից դուրս մնաց 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը նույնպես չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։

Հայաստանի թիմն այս մրցաշարում ուներ 10 մասնակից․

50 կգ՝ Անուշ Գրիգորյան

54 կգ՝ Տաթևիկ Խաչատրյան

60 կգ՝ Էլիդա Քոչարյան

66 կգ՝ Անի Հովսեփյան

51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան

57 կգ՝ Արթուր Բազեյան

71 կգ՝ Գուրգեն Մադոյան

80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան

92 կգ   Նարեկ Մանասյան

+92 կգ՝ Դավիթ Չալոյան

  • Կիսվել: