շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը «Aeroflot Open 2024»-ի առաջատարներից են

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը «Aeroflot Open 2024»-ի առաջատարներից են

 Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:

Անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝  գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։

Երկրորդ խաղափուլում Հովիկը Հայրապետյանը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանընունեն 1.5 միավոր:

Ավելի վաղ միջազգային վարպետ Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում հաղթել էր իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով չորրորդ վարկանիշ ունեցող մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում նա պարտվել է միջազգային վարպետ Մաքսիմ Ծառուկին և այժմ ունի 1 միավոր:

  • Կիսվել: