երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում:

Փետրվարի 25-ից մարտի 3-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվում է «Chess Ladies Graz 2024» շախմատի միջազգային մրցաշարը՝ նվիրված ավստրիացի շախմատիստուհի Եվա Մոզերի հիշատակին։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 շախմատիստուհի, 9 խաղափուլ:  Մասնակիցների թվում է նաև հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն, ով մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է։

Մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Ավստրիայի ներկայացուցիչ Դենիս Շլոֆերի հետ:

  • Կիսվել: