հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 2-րդ տեղն է գրավել Nana Aleksandria Cup-ի գլխավոր մրցաշարում

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 2-րդ տեղն է գրավել Nana Aleksandria Cup-ի գլխավոր մրցաշարում

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվեց Nana Aleksandria Cup-2023 շախմատի միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում էին 111 շախմատիստ-շախմատիստուհի:

«A» խմբում լավագույն արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել 2-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Սիմոն Մկրտչյանը 6 միավորով գրավել է մրցանակային 3-րդ տեղը:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Վահան Թովմասյանը, Սերգեյ Ենոքյանը և Հայկ Թադևոսյանը վաստակել են 7-ական միավոր և բաժանել 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել Վահան Թովմասյանը, իսկ Սերգեյ Ենոքյանը գրավել է 2-րդ տեղը:

«B» խմբում մրցանակային 2-րդ հորիզոնականն է գրավել Կարեն Թովմասյանը, իսկ 3-րդ՝ Տիգրան Համբարձումյանը: «D» խմբում 2-րդ տեղը զբաղեցրել է Տիգրան Ապունցը: «E» խմբում Արամե Ղազարյանը և Սարգիս Եղիյանը ճանաչվել են համապատասխանաբար 2-րդը և 3-րդը:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում Անգելինա Միրաքյանը 6,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը ցույց է տվել 2-րդ արդյունքը՝ 8 միավոր:

  • Կիսվել: