երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Grand Swiss 2023․ 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը

Grand Swiss 2023․ 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հիշեցնենք՝ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը:

5-րդ տուրում մեր շախմատիստներից հաղթանակ է տարել միայն սամվել Տեր-Սահակյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, մյուսները պարտիաները ավարտել են ոչ-ոքի: 5-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հրանտ Մելքումյանը: 3 միավորով նա 23-րդն է:

Կանանց մրցաշարում ելույթ ունեցող Էլինա Դանիելյանը 5-րդ տուրում հաղթել է, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:

Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 2024 թվականի Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

 

  • Կիսվել: