հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է

Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվել է չինացի Դին Լիժենին:

Նախ գրոսմայստերներն անցկացրել են 2 դասական պարտիաներ, որոնցում հաղթող չի եղել: Արագ խաղի 2 ու կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներում ավելի ուժեղ է գտնվել Դին Լիժենը:

Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Դեկտեմբերի 6-ին Վաշյե-Լագրավը և Լիժենը կհանդիպեն եզրափակիչում, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ երրորդ տեղի համար մրցամարտում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։

  • Կիսվել: