շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 6-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Լևոն Արոնյանը 66-րդ քայլում սևերով պարտություն կրեց և երրորդ տեղի համար պայքարը կշարունակի դեկտեմբերի 7-ին:

Մագնուս Կառլսենի հետ 1 դասական պարտիա անցկացնելուց հետո Արոնյանը դեկտեմբերի 8-ին կանցկացնի նաև արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:

Grand Chess Tour-ի չեմպիոնության համար առաջին դասական պարտիայում չինացի Դին Լիրենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքի խաղացին:

  • Կիսվել: