շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Գովազդի մասին» ՀՀ նոր օրենքն ամենից շատ ազդել է բասկետբոլի վրա

«Գովազդի մասին» ՀՀ նոր օրենքն ամենից շատ ազդել է բասկետբոլի վրա

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ քննարկվել է ՀՀ-ում գործող գովազդի մասին նոր օրենքը, որով արգելվում է վիճակախաղերով զբաղվող ընկերությունների գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկաներին հայտնել է, որ օրերս այս կապակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովում:

 

«Բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցող մարզաձևերից ամենաշատը տուժել է հայկական բասկետբոլը: Վերջին տարիներին ակումբային բասկետբոլը հիմնականում օգտվում էր այդ հովանավորչական գումարներից: Ազգային ժողովում կայացած հանդիպմանը մենք ներկայացրինք որոշ մանրամասներ: Այժմ քննարկվում է նախագիծ, որով պետությունը պետք է փոխհատուցում տա այն ֆեդերացիաներին, որոնք գովազդի մասին օրենքի պատճառով կանգնել են ֆինանսական խնդիրների առջև:

Պետք է նկատել, որ հովանավորչական գումարները ուղղվում էին նաև մանկապատանեկան և երիտասարդկան բասկետբոլի զարգացմանը: Գալիք տարվանից նախատեսվում էր անցկացնել նաև Հայաստանի երիտասարդական առաջնություններ, ձևավորել 3x3 բասկետբոլի ազգային հավաքականներ», - նշել է Արթուր Նազարյանը:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է կազմել վերջին տարիներին բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցության հաշվետվություն և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

  • Կիսվել: