հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գոռ Սահակյանը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ հռչակվելով չեմպիոն

Գոռ Սահակյանը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ հռչակվելով չեմպիոն

Հայաստանն առաջին ոսկե մեդալները նվաճեց Երեանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

Երկամարտի 320 կգ արդյունքով 67 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Գոռ Սահակյանը։

Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ վստահությամբ բարձրացրեց 140 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 145 կգ, երիտասարդ ծանրորդը երկրորդ մոտեցումն էլ շատ վստահ կատարեց եւ 4 կիլոգրամով շրջանցեց թուրք մրցակցին: Երրորդ մոտեցամն 147 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը պայքարը սկսեց 170 կգ-ից եւ վստահությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները եւս 5 կգ ավելացրին: 175 կգ-ը եւս երիտասարդ ծանրորդը հրեց: Երրորդ մոտեցումից Սահակյանը հրաժարվեց: Այս վարժությունում էլ երիտասարդ ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի նորընծա չեմպիոնը 15 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:

Եվրոպայի արծաթե մեդալակիր դարձավ Իսպանիան ներկայացնող Խուան Ակարան Մեդնոսան երկամարտի 305 կգ արդյունքով (140+165), բրոնզե մեդալակիր՝ թուրք Կաան Կահրիման 301 կգ (141+160):

  • Կիսվել: