հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գոռ Մինասյանը՝ ոսկե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե

Գոռ Մինասյանը՝ ոսկե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե

Կատարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 

Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Տաթև Հակոբյանը (87 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում:

2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չէր կարողացել բարձրացնել 161 կգ:

  • Կիսվել: