շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին

Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին

WBC Armenia-ի անդամ Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին:

Միջին քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Քուինտոն Ռանդալի նկատմամբ, հաղորդում է WBC Armenia-ն։

Այս հաղթանակը Գոռ Երիցյանի համար 18-րդն էր կարիերայում։ 29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել։

  • Կիսվել: