ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գոռ Բունիաթյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. պատանեկան ԱԱ

Գոռ Բունիաթյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. պատանեկան ԱԱ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում շարունակում է հաջող հանդես գալ 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը:

 Հայ մարզիկը որակավորման փուլում 7-0 հաշվով հաղթել էր ղազախ ըմբիշին, ապա 8-0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի ըմբիշի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էկ համառ պայքարում՝ 4-3 հաշվով առավելության է հասել թուրք Էբուբեկիր Գուռի հետ:

Վաղը ոսկե մեդալի համար Գոռը կգոտեմարտի իրանցի Ահորա Ֆարհադ Խաթերի հետ:

  • Կիսվել: