երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գնացեք դպրոցներ, տեսեք՝ ինչ խայտառակ վիճակում է ֆիզկուլտուրան դասավանդվում. Գեղամ Նազարյան

Գնացեք դպրոցներ, տեսեք՝ ինչ խայտառակ վիճակում է ֆիզկուլտուրան դասավանդվում. Գեղամ Նազարյան

Եթե սպորտի արգացումը կախված լիներ «հավաքական», թե՞ «հավաքական թիմ» արտահայտություններից, արժեր բառեր գտնեինք փոխեինք. Եթե երեկվա խայտառակությունը (նկատի ունի ֆուտբոլրի ազգային հավաքականի կրած պարտությունը  Մակեդոնիայի հավաքականից-խմբ) այդ «թիմ» բառից կախված լիներ, եկեք մտածենք, թե ինչու ավելի շուտ չենք փոխել: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարիել «հավաքական» բառով:

«Բայց սպորտում շատ ավելի կարեւոր հարցեր կան: Հանկարծ ոչինչ չանեք, որ Հայաստանում զարգանա նետաձգությունը, թաեքվանդոն, լողային մարզաձեւերը, թեթեւ ատլետիկան: Կենտրոնացեք միայն ծանրամարտի ու ըմբշամարտի վրա, ոնց որ մեր ազգի ճակատին գրված է, որ օլիմպիադա է, հույսներս միայն ծանրամարտն ու ըմբշամարտը պետք է լինեն: Ի՞նչ եք մտածում, մի օր եկեք, ասեք՝ էսպիսի ռազմավարություն ենք մշակել, որ ամեն բակում լողավազան լինի մատչելի:

Գնացեք, դպրոցներում տեսեք, թե ֆիզկուլտուրան ինչ վիճակով է դասավանդվում, խայտառակ վիճակով»,-ասաց նա:

  • Կիսվել: