հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գիտենք, որ խաղալու ենք շատ բարդ և շատ լավ թիմի դեմ․ «Ուրարտուի» մարզիչ

Գիտենք, որ խաղալու ենք շատ բարդ և շատ լավ թիմի դեմ․ «Ուրարտուի» մարզիչ

ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Ուրարտուն» կմրցի Ռումինիան ներկայանցող «Ֆարուլ Կոնստանցա» ակումբի հետ։ Նախախաղային մամուլի ասուլիսին երևանյան ակումբից մասնակցել է թիմի մարզիչ-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանը։

«Վերլուծել ենք մրցակցին։ Գիտենք, որ խաղալու ենք շատ բարդ և շատ լավ թիմի դեմ, որը փորձում է գնդակը շատ արագ հասցնել հարձակման վերջին եռյակին։

Թիմերն, իհարկե, չեն ցանկանա հասնել 11-մետրանոցների, քանի որ այնտեղ շատ բան կախված է հաջողությունից։ Բայց քանի որ սա դեռ առաջին խաղն է, պետք է խոսել սրա մասին։ Մեր թիմն այս խաղում ինչ-որ առավելություն չունի»,- ասել է մարզիչը։

Աղբյուրը՝ armsport.am:

  • Կիսվել: