չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գիտեի, բայց սպասում էի պաշտոնական հաստատման. Մարտիրոսյանը՝ օլիմպիական ոսկու մասին

Գիտեի, բայց սպասում էի պաշտոնական հաստատման. Մարտիրոսյանը՝ օլիմպիական ոսկու մասին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն ուրախ է Ռիո-2016-ի ոսկե մեդալին արժանանալու համար:

 «Ուրախ եմ, որ արծաթե մեդալը կդառնա ոսկի, առավել ուրախ կլինեի, եթե դա լիներ 2016 թվականին: Բայց եկեք առաջ չընկնենք և սպասենք մեդալին: Եթե անկեղծ՝ շոկի մեջ չեմ, առավել վաղ գիտեի այս մասին, բայց սպասում էի պաշտոնական հաստատման: Սա ինձ համար նոր մոտիվացիա է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ասել է Մարտիրոսյանը:

Ավելի վաղ` Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: «Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասել էր Ալավերդյանը: Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը և Ռիոյի առաջին հորիզոնականն է ստիպել ՄՕԿ-ին վերանայել նախորդ ՕԽ-ի թեստերը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Մարտիրոսյանը կդառնա 3-րդ օլիմպիական չեմպիոնը:

  • Կիսվել: