ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը՝ WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն

Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը՝ WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն

Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը 69 կգ քաշային կարգում։

Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Յուրի Սաքունցը հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն։

«Հաղթանակը բոլորինս է։ Շնորհակալ եմ, որ հավատացել և քաջալերել եք ինձ։ Աստված միշտ պահանան ու օգնական թող լինի ամենքիս»,- սոցիալական ցանցերում գրել է Յուրի Սաքունցը։

  • Կիսվել: