երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ֆյոդոր Չիտիպախովյանը եզրափակչում է

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ֆյոդոր Չիտիպախովյանը եզրափակչում է

Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում:

  • Կիսվել: