կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Ֆյոդոր Չիտիպախովյանը

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Ֆյոդոր Չիտիպախովյանը

Լիտվայի Կաունաս քաղաքում հունվարի 10-ին մեկնարկելիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Տղամարդկանց մենասահքում հանդես կգա Ֆյոդոր Չիտիպախովյանը, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։

Մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հունվարի 10-ին, ազատ ծրագիրը՝ հունվարի12-ին։

20-ամյա Ֆյոդոր Չիտիպախովյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մարզվում է։ Անցած տարի նա մասնակցել է երեք միջազգային մրցաշարի Տալլինում, Աստանայում եւ Ստամբուլում։ Լավագույն արդյունքը ցույց է տվել Ստամբուլում՝ գրավելով չորրորդ տեղը։

  • Կիսվել: