երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված գեղասահքի IceBeat Winter Trophy 2024 մրցաշարում ՀՀ դրոշի ներքո հանդես եկած Սեմյոն Դանիլյանցը առաջինն է ճանաչվել մենասահքում:

18-ամյա Սեմյոնը ծնվել է Մոսկվայում և մեր երկիրը ներկայացնում է 2021 թվականից։

Հիշեցնենք, որ Իտալիայում անցյալ տարվա հունվարին անցկացված Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական հերթական փառատոնում Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրում, 16 մասնակիցների պայքարում, ճանաչվեց երրորդը, իսկ ընդհանուր հաշվարկում ՝ չորրորդը:

  • Կիսվել: