չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում

Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը Գեղարքունիքի մարզից մասնակցել են 9 մարզիկներ, որոնցից 3-ը տուն են վերադարձել մեդալներով։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մարզի հավաքականն այդ ստուգատեսում նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան, 63 կիլոգրամ քաշային Լիլիթ Ասատրյանը։

Արծաթե մեդալ  է նվաճել Ճամբարակի մարզադպրոցի սան, 75 կիլոգրամ քաշային Սմբատ Նազարյանը։

Բրոնզե մեդալակիրը եւս ներկայացնում է Ճամբարակի մարզադպրոցը․ նա 54 կիլոգրամ քաշային Վեհմեր Մարտիրոսյանն է։

 

 

  • Կիսվել: